Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Պետական բյուջեն կրկնապատկվել է»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր հայտարարել է, որ տարվա ընթացքում երկրի պետական բյուջեն կրկնապատկվել է, եւ եկող տարի այն նորից ավելանալու է:

««Այս տարի բարձրացվելու են աշխատավարձերը եւ կենսաթոշակները», - ըստ «Թրենդ»-ի, Լենքորանում այսօր ասել է Իլհամ Ալիեւը եւ հավելել. - «Ասյօր Ադրբեջանի համար առաջնայինը էներգետիկ անվտանգությունն է, այդ պատճառով երկրում իրականացվում եմ մեծ թվով էներգետիկ ծրագրեր»:

Նախօրեին Ադրբեջանի Սալյանի շրջանի բանկիչների հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը տնտեսական զարգացման առումով աշխարհի առաջատար երկիրն է: Ըստ նրա, առաջին կիսամյակում տնտեական աճը Ադրբեջանում կազմել է 36, արդյունաբերական աճը՝ 41 տոկոս, բացվել է շուրջ 435 հազար նոր աշխատատեղ:

«Մեր նպատակը ուժեղ տնտեսությունն ու արդյունավետ սոցիալական քաղաքականությունն է: Ադրբեջանում իրականացվող էներգետիկ ծրագրերից ստացվող գումարները ուղղվելու են սոցիալական հիմնախնդիրների լուծմանը», - շեշտել է նախագահ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG