Մատչելիության հղումներ

Հոլիվուդի խոշորագույն կինոընկերություններից «Փարամաունթ Փիքչըրզ»-ը որոշել է շուրջ 1 միլիարդ դոլար ներդնել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում «Դիսնեյլենդ»-ի կառուցմանը: Բանակցությունները Թուրքիայի իշխանությունների հետ եզրափակիչ փուլում են:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պաշտպանում է Թուրքիայում «Դիսնեյլենդ»-ի կառուցման գաղափարը եւ հրահանգ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ սեղմ ժամկետներում ավարտել բանակցությունները ամերիկացիների հետ:

Հաղորդվում է, որ զվարճանքների այգու շինարարությունը կսկսվի 2007 թվականին եւ կավարտվի 2-3 տարում: Հեղինակների մտահղացմամբ, 3 միլիոն քառակուսի մետր տարածքում կառուցվելիք ատրակցիոններով, հյուրանոցների եւ առանձնատների համալիրով «Դիսնեյլենդ»-ը տարեկան կունենա շուրջ 3 միլիոն այցելու Թուրքիայից, Արեւելյան Եվրոպայից, Ռուսաստանից եւ Մերձավոր Արեւելքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG