Մատչելիության հղումներ

logo-print
«Մենք պատերազմի մեջ ենք մահմեդական ֆաշիզմի հետ», - հայատարել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայում խոշորածավալ ահաբեկչության փորձ է բացահայտվել:

Ներքին անվտանգության նախարարի տեղակալ Մայքլ Ջեքսոնը հայտնել է, թե արդեն մի քանի օր է, ինչ ծառայությունը գիտեր նախապատրաստվող հարձակումների մասին, սակայն սպասում էր ազդանշանի Մեծ Բրիտանիայից: Իսկ Սպիտակ տան խոսնակ Թոնի Սնոուն ասել է, թե նախագահ Բուշին նախօրոք էին տեղեկացրել դեպքերի մասին:

Երեկ Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է ավելի քան 20 անձ, ովքեր կասկածվում են ինքնաթիռներ պայթեցնելու փորձի մեջ:

Տեղեկություններ կան, որ կազմակերպվող հարձակումները չեզոքացնելու գործում մեծ է եղել Պակիստանի հետախուզության ծառայության դերը. մինչ այդ Պակիստանում արդեն ձերբակալել էին այս գործով կասկածյալ մի քանի անձ:

Ըստ որոշ տեղեկությունների, այս անգամ հարձակումների կազմակերպիչները պարզապես փորձել էին ստուգել՝ արդյո՞ք հնարավոր է օդանավ անցկացնել պայթուցիկ, իսկ իրական հարձակումները տեղի էին ունենալու դրանից հետո մի քանի օրվա ընթացքում:

Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը հինգշաբթի օրը շուրջ 100 գվարդիականներ է տեղակայել Եվրոպայից օդանավեր ընդունող Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի եւ Օքլենդի օդանավակայաններում:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG