Մատչելիության հղումներ

logo-print

«Նեզավիսիմայա գազետա». «Ադրբեջանում տնտեսությունը երեք անգամ ավելի արագ է աճում, քան Հայաստանում»


Ներքին համախառն արդյունքը Ադրբեջանում այս տարվա առաջին կիսամյակում աճել է ավելի քան մեկ երրորդով, ինչը 3 անգամ ավելի է, քան Հայաստանում, գրում է այսօր «Նեզավիսիմայա գազետա» թերթը:

«Ադրբեջանի տնտեսական աճի տեմպերը ֆենոմենալ են ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլեւ համաշխարհային մասչտաբներով՝ առաջին կիսամյակում ներքին համախառն արդյունքն աճել է 36,3 տոկոսով: ԱՊՀ֊-ում երկրորդ տեղը զբաղեցնող Հայաստանում տնտեսությունն աճել է 3 անգամ ավելի դանդաղ՝ 11,9 տոկոսով, ինչը նույնպես շատ բարծր ցուցանիշ է»,֊ - փաստում է մոսկովյան պարբերականը:

«Փորձագետների գնահատմամբ՝ նավթարդյունահանման աճի, Բաքու-Ջեյհան նավթատարի գործարկման եւ Բաքու-֊Էրզրում գազատարի շինարարության ավարտի շնորհիվ այս տարի նավթի եւ գազի վաճառքից ստացված եկամուտը կգերազանցի 3 միլիարդ դոլարը»,֊ - գրում է հոդվածագիրը:

Միեւնույն ժամանակ «Նեզավիսիմայա գազետա»-֊ն արձանագրում է, որ փորձագետները խորհուրդ են տալիս չգայթակղվել ներկա ռեկորդային ցուցանիշներով: «2012 թվականի կիզակետից հետո արդյունահանումը անկում է ապրելու, իսկ 2025-֊2030 թվականներին Ազերի֊-Չիրագ-Գյունեշլի հանքավայրը կսպառվի: Բացի այդ, էներգակիրների արտահանումից ստացված եկամուտները կարող են նվազել, եթե դրանց գինն ընկնի: Այնպես որ՝ եթե Ադրբեջանը չկարողանա գրագետ կերպով տնօրինել նավթից ստացված գումարները, ներքին համախառն արդյունքի ռեկորդային աճն այդ երկրում կարող է ոչ միայն մարել, այլեւ վերափոխվել անկման»,֊ - գրում է «Նեզավիսիմայա գազետա»֊-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG