Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարանի) պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավար, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղխորհրդի անդամ Այդին Միրզազադեն «Թրենդ»-ին հայտնել է, թե խորհրդարան է ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկելու մասին առաջարկ:

Պատգամավորը նշել է, թե խորհրդարանը պաշտպանում է Ղարաբաղի հարցում նախագահ Իլհամ Ալիեւը դիրքորոշումը: «Դա ոչ միայն «Ենի Ազերբայջան»-ը ներկայանողների, այլեւ մյուս պատգամավորների դիրքորոշումն է: Լեռնային Ղարաբաղի հարցում նախագահի դիրքորոշումը, վաղ թե ուշ, կբերի նրան, որ մենք կվերադարձնենք մեր հողերը», - ասել է Միրզազադեն:

Նա հիշեցրել է, որ Միլի մեջլիսում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ քննարկումներ եղել են եւ ավելացրել, որ քննարկումներին կարող են մասնակցել արտախորհրդարանական կուսակցությունները եւ քաղաքական գործիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG