Մատչելիության հղումներ

Մամեդկուլիեւ. «Ադրբեջանն իրավունք ունի տնտեսական հարաբերություններ չհաստատել Հայաստանի հետ»


Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիեւը հայտարարել է, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամագրվելուց հետո էլ Ադրբեջանն իրավունք ունի տնտեսական հարաբերություններ չհաստատել Հայաստանի հետ:

«Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չկարգավորվի մինչեւ Ադրբեջանի մուտքը Առեւտրի համաշխարհային կազմակերպություն, Ադրբեջանը, ըստ այդ կազմակերպությունում գործող օրենքների, իրավունք ունի տնտեսական հարաբերություններ չհաստատել Հայաստանի հետ», - ասել է Մամեդկուլիեւը:

Ադրբեջանցի դիվանագետը հայտնել է, որ մինչեւ այս տարվա վերջը Ժնեւում կկայանա Առեւտրի համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ բանակցությունների հետթական փուլը:

Հայաստանը, որը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, բազմիցս հորդորել է Ադրբեջանին՝ վերականգնել տնտեսական հարաբերությունները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG