Մատչելիության հղումներ

Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը, Ռոբերտ Քոչարյանը այսօր հրամանագիր է ստորագրել Արա Այվազյանին, համատեղության կարգով, Ֆինլանդիայի Հանրապետությունում, Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի Թագավորություններում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին: Նորանշանակ դեսպանի նստավայրը Երեւանն է:

Արա Այվազյանը վերձին տարիներին Հայաստանի դեսպանն էր Արգենտինայում, Ուրուգվայում եւ Բրազիլիայում: Այս տարվա փետրվարին Հայաստանի նախագահը իր հրամանագրով Արա Այվազյանին ազատել էր Արգենտինայում Հայաստանի դեսպանի պարտականություններից եւ այդ պաշտոնում նշանակել Վլադիմիր Կարմիրշալյանին, որը վերջին տարիներին Հայաստանի դեսպանն էր Սկանդինավյան երկրներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG