Մատչելիության հղումներ

logo-print

«Արդարության» ներկայացուցիչը չի հավատում, թե 2007-ի ընտրություններում իշխանությունները կեղծիքների չեն դիմի


Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը չի հավատում, որ իշխանությունները գոնե 2007 թվականի ընտրությունների ժամանակ քաղաքական կամք կցուցաբերեն եւ զերծ կմնան ընտրակեղծիքներից:

Մամուլի ազգային ակումբում այսօր կայացած հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որի նման համոզման է եկել տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար անցկացվող դասընթացներին ներկա գտնվելուց հետո:

Խաչատրյանը համոզվել է, որ շատերը, ովքեր որեւէ կուսակցության չեն պատկանում, տեղական ինքնակառավարման մարմինների ճնշման, աշխատանքից ազատվելու սպառնալիքների տակ պարտադրված մասնակցում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմակերպած դասընթացներին, որոնք ավարտվում են այսօր:

«Արդարություն» խմբակցության ներկայացուցիչը պնդում է, որ այս կերպ իշխանությունները հատուկ խմբեր են ձեւավորում, որպեսզի հետագայում դրանք օգտագործեն ընտրությունների ընթացքում: Ընդ որում, այդ խմբերը ձեւավորողները ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ են՝ թաղապետներ, քաղաքապետներ, գյուղապետներ, կամ էլ պատգամավորներ, այլեւ նրանք, ովքեր ցանկանում են առաջիկայում ընտրվել այդ պաշտոններում:

«Արդեն նրանք դառնում են պատանդ իշխանության ձեռքին, եւ իշխանության հանձնարարությունը կատարելու համար պետք է իրենց մարդիկ ունենան ընտրական հանձնաժողովում»,- հայտարարեց Ֆելիքս Խաչատրյանը:

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ առանց դասընթացների տեղամասային եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներն ընտրություններին մասնակցելու իրավունք չունեն:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG