Մատչելիության հղումներ

«Ֆորբս»-ը հրապարակել է աշխարհի 10 «առաջատար» հարսնացուների ցանկը


«Ֆորբս» հանդեսը հրապարակել է աշխարհի 10 «առաջատար» հարսնացուների ցանկը:

Ցուցակը գլխավորում է ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփի 24֊ամյա դուստրը՝ Իվանկան, որն ավարտել է համալսարանը եւ արդեն ունի իր սեփական բիզնեսը:

Աշխարհի ամենափնտրվող 10 հարսնացուների ցուցակում երկրորդ եւ ութերորդ տեղերն են զբաղեցնում «Հիլթոն» հյուրանոցների համաշխարհային ցանցի հիմնադիր Քոնրադ Հիլթոնի ծոռնուհիները՝ Փերիսը եւ Նիքին: Փերիսն անցած տարի վաստակել է մոտ 7 միլիոն դոլար:

Բաղձալի հարսնացուների ցուցակում է նաեւ ռուս միլիարդատեր Վասիլի Անիսիմովի 21֊-ամյա դուստրը՝ Աննան: Աշնանը, երբ Աննան կվերադառնա Նյու Յորքի համալսարան՝ ուսումը շարունակելու, նա կապրի 400 քառակուսի մետր տարածք ունեցող բնակարանում, որը նրա համար հայրը վերջերս գնել է 15 միլիոն դոլարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG