Մատչելիության հղումներ

Սպանվել է Երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Գիվոեւը


Այսօր Արագածոտնի մարզում սպանվել է Երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավար, գործարար Ալեքսանդր Գիվոեւը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տրուզյանը, սպանությունը տեղի է ունեցել ժամը 13:30֊-ի սահմաններում՝ Աշտարակ-Գյումրի ճանապարհին, Ոսկեվազ գյուղի մոտակայքում:

Նախնական տվյալների համաձայն՝ Ալեքսանդր Գիվոեւը, որն իր «Գրանդ Չերոկի» մեքենայով ընտանիքով ուղեւորվում էր Գյումրի, կանգ է առել առեւտրի կետերից մեկի մոտ: Նրան է մոտեցել առանց պետհամարանիշի «ՎԱԶ 21-09» մակնիշի կարիր գույնի մի մեքենա, որից կրակ են բացել Գիվոեւի ուղղությամբ: Արդյունքում Գիվոեւը եւ վաճառողուհի Գյուլնարա Կարապետյանը սպանվել են:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցված:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG