Մատչելիության հղումներ

Բաքվի ոստիկանությունը կասեցրել է Իսրայելի դեմ բողոքի ցույցի փորձը


Բաքվի ոստիկանոււթյունն այսօր կասեցրել է Լիբանանում Իսրայելի գործողությունների դեմ բողոքի ցույցի փորձը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, մի քանի տասնյակ մարդ, վանկարկելով «Ալլահ աքբար», փորձել են հասնել Իսրայելի դեսպանատուն, որը գտնվում է Բաքվի բանուկ թաղամասերից մեկում: Նրանք պաստառներ էին տանում, որոնց վրա գրված էր՝ «Դադարեցրեք պատերազմը եւ օկուպացիան» եւ «ԱՄՆ֊-ը եւ Իսրայելը՝ սպառնալիք են խաղաղության համար»:


Ոստիկանությունը արգելափակել է ցուցարարների ճանապարհը, միաժամանակ թույլ տալով նրանց կարդալ Իսրայելի գործողությունները դատապարտող բանաձեւը:

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ մոտ 20 մարդ ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG