Մատչելիության հղումներ

2009 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կիրարկվելու է գյուղատնտեսությունում ավելացված արժեքի հարկը: Այդ մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ հայտնել է գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը:

Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, նախարար Լոքյանը նշել է, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ 8 միլիոն դրամ շրջանառություն ունեցող գյուղացիական տնտեսություններին ընդհանրապես ազատել ավելացված արժեքի հարկի վճարումից, իսկ դրանից բարձր շրջանառություն ունեցող գյուղտնտեսությունները կվճարեն միայն 8-12 տոկոս:

Ըստ նախարարի, միայն 2005-2006 թվականներին գյուղատնտեսության ոլորտում ստեղծվել են 68 փոքր ձեռնարկություններ, որոնք ֆինանսական եւ օրենսդրական լուրջ աջակցության կարիք ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG