Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի պատգամավորը դեմ է Վրաստանին արտոնյալ պայմաններով գազ մատակարարելուն


Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Զահիդ Օրուջը այսօր դեմ է արտահայտվել ադրբեջանական գազը Վրաստանին արտոնյալ պայմաններով մատակարարելուն:

«Թբիլիսին չարաշահում է տարանցիկ երկրի իր դիրքը եւ օգտվում նրանից, որ Ադրբեջանը Եվրոպա գազ արտահանելու այլընտրանք չունի», - «Կովկասպրես»-ի փոխանցմամբ, նշել է Զահիդ Օրուջը:

Վրաստանը ակնկալում է այս տարի նախատեսված 800 միլիոնի փոխարեն 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ ստանալ Ադրբեջանից՝ վճարելով 60 դոլար 1 խորանարդ մետրի դիմաց:

«Ադրբեջանը չի կարող անվճար գազ տրամադրել Վրաստանին՝ ինչ-որ դիվանագիտական նկատառումներից ելնելով: Բաքուն պետք է իր ռեսուրսները վաճառի համաշխարհային գներով կամ, գոնե, այն գներով, որով Ռուսաստանն է վաճառում իր գործընկերներին», - նշել է ադրբեջանցի պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG