Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն ուսումնասիրում է Հայաստանի կալանավայրերը


ԵԱՀԿ-ի երեւանանյան գրասենյակի, Հայաստանի Ոստիկանության եւ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ստեղծված 11-հոգանոց մոնիթորինգի խումբը շարունակում է ուսումնասիրել Հայաստանի կալանավայրերում եւ մեկուսարաններում տիրող իրավիճակը։

«Երեք ամսվա ընթացքում մենք այցելել ենք Հայաստանի 40 մեկուսարաններից 18-ը, ստուգել պայմանները, լսել կալանավորների բողոքները», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց մոնիթորինգի խմբի նախագահ Արսեն Ֆիդանյանը՝ հավելելով, թե կես տարին մեկ հանձնաժողովը մոթիրինգի արդյունքները տեղեկանքով ներկայացնում է ոստիկանապետին:

Արսեն Ֆիդանյանը նաեւ նշեց, թե հանձնաժողովը ունի «թեժ գիծ»՝ քաղաքացիները կարող են զանգահարել 26-33-22 հեռախոսահամարով եւ հայտնել իրենց նկատմամբ ոստիկանությունում, մեկուսարանում կամ կալանավայրում կիրառված բռնության մասին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG