Մատչելիության հղումներ

logo-print

Նավթային մագնատի հիմնադրամը օգնում է վերակառուցել նավթ չունեցող երկիրը


1956 թվականին նավթային հզոր մագնատ Գալուստ Գյուբենկյանի հիմնադրամը Պորտուգալիային ժառանգեց իր 2,5 միլարդ դոլարանոց կարողությունը, որն այսօր օգտագործվում է գրադարանների գրքերը համալրելու, նոր հիվանդանոցներ կառուցելու, սարքավորումներ գնելու ու երիտասարդներին կրթելու համար:

Հիմնադրամի տրամադրած գումարներով է հիմնվել Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, վերականգնվել են մի շարք պատմական կոթողներ, կառուցվել են թանգարաններ ու ցուցասրահներ: «Փաստ է, որ այս հիմնադրամը որոշիչ եւ արտակարգ ներդրում է ունեցել Պորտուգալիայի պատմության մեջ»,- «Ֆրանսպրես»-ին ասել է սոցիոլոգ Անտոնիո Բարետտոն, ով այժմ գիրք է գրում՝ աղքատիկ երկրի զարգացման գործում հինդարամի հզոր ազդեցության մասին:

Գյուլբենկյանը, ով իր կարողությունը կուտակել էր Մերձավոր Արեւելքում, 1942 թվականին՝ 73 տարեկան հասակում Գերմանիայից ավտոմեքենայով տեղափոխվել է Պորտուգալիա եւ այստեղ 13 տարի կնոջ հետ ապրել է «Lիսաբոն» հյուրանոցում: Մահանալուց 3 տարի առաջ գրած կտակում Գյուլբենկյանը իր ժառանգության մեծ մասը, ինչպես նաեւ արվեստի հազվագյուտ նմուշների հավաքածուն ժառանգել է այն երկրին, որը երկրորդ համաշխարհայինից հետո հյուրընկալեց Թուրքիայում ծնված եւ արդեն մեկ անգամ հայրենիքը կորցրած Գյուլբենկյաններին:

Կտակում միլիարդատերը նշել է՝ հիմնադրամը պետք է գործի «Lիսաբոն» հյուրանոցում եւ գումարները տրամադրի արվեստի, գիտության ու կրթության բնագավառների զարգացման համար:

1956 թվականից մինչ օրս հիմադրամի գումարները ավելացել են եւս 3 միլիարդով, այն այսօր համարվում է Եվրոպայի վեց ամենամեծ հիմադրամներից մեկը: Գումարների 80 տոկոսը մինչ օրս ծախսվում է Պորտուգալիայում, որի ազգային թանգարանը կրում է Գյուլբենկյանի անունը:«Այդուամենայնիվ, կարծում եմ, մենք երբեք ի վիճակի չենք լինի արժանին մատուցել այդ հզոր բարերարին»,- օրերս հիմնադրամի 50-ամյակի հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է հիմնադրամի տնօրեն Էմիլիո Լուի Վիլարը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG