Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ը պնդում է, որ վթարից հետո ինտերնետային կապը Հայաստանում ապահովված է 70 տոկոսով


«ԱրմենՏել»-ը պնդում է, որ այս պահին Հայաստանում 90 տոկոսով ապահովված է միջազգային կապը եւ 70 տոկոսով՝ ինտերնետային կապը: Այսօրվա ընթացքում սպասվում են այդ ցուցանիշների նոր փոփոխություններ:

«ԱրմենՏել»-ի հանրային կապերի պատասխանատու Հասմիկ Չութիլյանն այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ժամը 18:00-ի մոտակայքում՝ նշելով, որ շաբաթ օրը ժամը 2:30-ին Սեւ ծովի հատակում Հայաստանի կապի եւ ինտերնետի մալուխը կտրվելուց հետո «սկսել է աշխատել արբանյակային ռեզերվը, շաբաթ֊կիրակի «ԱրմենՏել»-ը լրացուցիչ ռեզերվային ունակություններ է ներգրավել՝ արբանյակով եւ Իրանի տարածքով: Կապի վերականգնման աշխատանքները շարունակվում են, եւ, ըստ Հասմիկ Չութիլյանի, կտեւեն 10-15 օր:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG