Մատչելիության հղումներ

Ժիրինովսկին առաջարկում է ամրագրել, որ պետծառայողը 90 կիլոգրամից ավելի չպետք է լինի եւ պետք է ունենա երկու երեխա


Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է օրենսդրորեն ամրագրել, որ պետծառայողը պարտադիր պետք է ծառայած լինի բանակում, ունենա բարձրագույն կրթություն, երկու երեխա եւ նրա քաշը չպետք է գերազանցի 90 կիլոգրամը:

Ժիրինովսկին պատճառաբանել է, որ ծնելիությունը խթանելու նպատակով պետական աշխատանքի պետք է ընդունվեն միայն այն անձինք, ովքեր ամուսնացած են եւ ունեն առնվազն երկու երեխա: Իսկ բանակում ծառայելը կնպաստի դասալքության դեմ պայքարին եւ Ռուսաստանի զինված ուժերի քարոզչությանը:

Բարձրագույն կրթությունը կնպաստի անգրագիտության դեմ պայքարին:

90 կիլոգրամի սահմանափակումն էլ թույլ չի տա պետծառայողներին գիրանալ պետական մարմիներում աշխատելու ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG