Մատչելիության հղումներ

Ազատության առումով Հայաստանը աշխարհում 79-րդն է


Հայաստանը 79-րդ տեղն է զբաղեցնում State of World
Liberty կազմակերպության կազմած՝ 159 պետությունների «ազատության մակարդակի վարկանիշային ցուցակում»:

Երկրի ազատության ցուցիչը հաշվարկելու համար օգտագործվել են տարբեր ցուցանիշներ՝ անհատի ազատությունից մինչեւ տնտեսական ազատություն, ինչպես նաեւ Heritage Foundation, Wall Street Journal, Frasier, Cato, Freedom House եւ Reporters without Borders կազմակերպությունների կողմից անցկացված հետազոտությունները:

«Աշխարհը ազատ չէ» - եզրակացնում են հետազոտության հեղինակները՝ նշելով, թե աշխարհի ազատության միջին ցուցիչը ընդամենը 56,9 է: Հայաստանի ցուցիչը կազմում է 59,46:

«Աշխարհի ազատության քարտեզում» ԱՊՀ երկրներից առաջինը Վրաստանն է, որը 59-րդն է: Ադրբեջանը զբաղեցնում է 137-րդ, Ուկրաինան՝ 87-րդ եւ Ռուսաստանը՝ 124-րդ տեղը:

Աշխարհի ամենաազատ պետությունների տասնյակում են Էստոնիան, Իռլանդիան, Կանադան, Շվեյցարիան, Իսլանդիան, Բահամյան կղզիները, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կիպրոսը եւ Նոր Զելանդիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG