Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային ժողովի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության անդամ Վիկտոր Դալլաքյանը դուրս է եկել խմբակցությունից:

Ինչպես հայտնի է դարձել «Ազատություն» ռադիոկայանին, շաբաթ օրը Վիկտոր Դալլաքյանը դիմում է ներկայացրել «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանին:

«Հայտնում եմ Ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Արդարություն» խմբակցությանը: Ձեզ եւ խմբակցության անդամներին շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար: Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, եթե իմ գործունեության ընթացքում ինչ֊-ինչ հարցերում թերացել եմ»,֊ - ասված է դիմումում:

Մեկնաբանելով այն տեղեկությունները, ըստ որոնց Վիկտոր Դալլաքյանը մտադիր է անդամակցել «Բարգավաճ Հայաստան»֊-ին, այդ կուսակցության ղեկավար անդամներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց.֊ - «Վիկտոր Դալլաքյանի պրոֆեսիոնալիզմը եւ ժողովրդականությունը եւ Գագիկ Ծառուկյանի կազմակերպչական ու ֆինանսական հնարավորությունները կարող են լուրջ գործոն դառնալ Հայաստանի ներքաղաքական կյանքում»:

Կուսակցության ներկայացուցիչը չի բացառել նաեւ Վիկտոր Դալլաքյանի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու հնարավորությունը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG