Մատչելիության հղումներ

Դարչինյանը ռինգ դուրս կգա հոկտեմբերին


Ինչպես « Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Դարչինյանը, հետաձգվել է Լաս Վեգասում կայանալիք բռնցքամարտի երեկոն: Այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերի 7-ին: Վախթանգի խոսքերով՝ նման որոշումն իրեն չէր կարող ուրախացնել: «Ես լավ մարզավիճակում եմ գտնվում եւ կգերադասեի ռինգ ռուրս գալ հնարավորինս շուտ», - ասում է նա:

Օմար Նավաեսի նկատմամբ հաղթանակի դեպքում մարզիկը, որին մարզասերներն անվանում են «կատաղած ցուլ», կնվաճի երրորդ չեմպիոնական գոտին, այս անգամ հեղինակավոր WBՕ վարկածով:

Աշխարհի չեմպիոնը խոստանում է, որ հոկտեմբերին կայանալիք մենամարտից հետո Լաս Վեգասից կփորձի Հայաստան գալ, ապա նոր մեկնել Ավստրալիա: «Ամեն ինչ կանեմ, որ առաջին անգամ Հայաստանում գտնվի միանգամից 3 չեմպիոնական գոտի», - նշում է նա:

Մինչ օրս պրոֆեսիոնալ ռինգում «կատաղած ցուլ»֊ն անցկացրել է 25 մենամարտ եւ տոնել նույնքան հաղթանակ, որից 20-ը՝ նոքաուտով:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG