Մատչելիության հղումներ

Նախագահը վերադարձավ աշխատանքի, վարչապետը մեկնեց արձակուրդ


Այսօր արձակուրդից աշխատանքի է վերադարձել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, այսօրվանից մինչեւ օգոստոսի 21-ը արձակուրդում է լինելու Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Իր արձակուրդը նա անց է կացնելու հանրապետությունից դուրս:

Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ՝ վարչապետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG