Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներուժը դեռեւս սպառված չէ:

«Բանակցային գործընթացի ներուժը դեռեւս սպառված չէ, եւ մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները: Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր հանդիպման մասին որեւէ առաջարկ լինի, մենք դրան պատրաստ ենք», - ըստ Day.az-ի, ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարը անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման հարցին: «Առաջին հերթին անհրաժեշտ է, որ ադրբեջանցիները վերադառնան Լեռնային Ղարաբաղ: Դրա հետ համաձայն է նաեւ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան», - հայտարարել է Էլմար Մամեդյարովը՝ հավելելով, թե «Ճիշտ չէ Լեռնային Ղարաբաղի բնակչության մասին խոսելիս նկատի ունենալ միայն այնտեղ բնակվող հայերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG