Մատչելիության հղումներ

«Միջնորդություններ լինում են»՝ խոստովանում են առարկայական հանձնաժողովներում


Քննություն են հանձնում նաեւ ազդեցիկ մարդկանց երեխաներ,որոնց անունները հանձնաժողվներն առայժմ չեն հրապարակում: Հանձնաժողովների ղեկավարները չեն թաքցնում նաեւ, որ նույնիսկ ճնշումներ են լինում, սակայն իրենց հաջողվում է դիմակայել:

«Այո, հաճախ զանգահարում են, գալիս են: Կարող են շատերը դիմել, բայց դա չի նշանակում,որ բոլորին օգնում ենք», - փաստում է ֆիզիկայի առարկայական հանձնաժողովի նախագահ Ռոլանդ Ավետիսյանը, - «Ով էլ լինի հանձնաժոողվի նախագահ, պիտի նման բաների առնչվի: Ամեն դեպքում հանձնաժողովի նախագահն ինքն է որոշում՝ օգնե՞լ, թե՞ ոչ»:

Մաթեմատիկայի հանձնաժողովի նախագահ Աղավարդ Խաչատրյանը չի միացնում բջջային հեռախոսը: «Ես ամսի 20-ից «կալանավորի» կարգավիճակում եմ,ամբողջ օրն էստեղ եմ, հեռախոսս ստիպված անջատել եմ, որ չզանգահարեն, ես անհասանելի եմ»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG