Մատչելիության հղումներ

Ժամկետից շուտ ազատ է արձակվել Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատապարտյալը


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի հուլիսի 12-ի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատապարտյալ Հովհաննես Հարությունյանը՝ «Ապեր» մականունով:

Հարությունյանը նույն դատարանի 2003 թվականի նոյեմբերի 18-ի վճռով 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Դատաքննության նյութերի համաձայն, Հարությունյանը կապող օղակ է հանդիսացել Տիգրան Նաղդալյանի սպանության գործով պատվիրատուի եւ կատարողների միջեւ:

Արդարադատության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Անահիտ Ոսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Հովհաննես Հարությունյանը 2006 թվականի մայիսին ներման խնդրագրով դիմել է նախագահի աշխատակազմի համապատասխան վարչությանը, եւ նախագահի հունիսի 27-ի հրամանագրով նրան ներում է շնորհվել՝ պատժաչափի չկրած մասը կրճատելով մեկ տարի վեց ամսով:

Տիգրան Նաղդալյանը սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG