Մատչելիության հղումներ

Սենատոր Քոլման. «Ինձ անհանգստացնում է պատմական իրողությունը չճանաչելու քաղաքականությունը»


ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի «Դեյլի քոմենթ» թերթը եւ ամերիկյան մի շարք այլ պարբերականներ հրապարակել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Նորմ Քոլմանի խոստումը, թե ինքը դեմ է քվեարկելու նախագահ Բուշի ներկայացրած թեկնածուին՝ Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան նշանակելու առաջարկին:

«Ինձ շարունակում է անհանգստացնել պատմական իրողությունը չճանաչելու մեր քաղաքականությունը: Բուշի վարչակազմը ընդունում է, որ թուրքական զորքերը 1915 թվականից սկսած սպանել եւ արտաքսել են մեկուկես միլիոն հայ, սակայն այդ մասին խոսելիս բաց է թողնում ցեղասպանություն բառը», - ասել է սենատոր Քոլմանը:

Թերթերը հիշեցնում են նաեւ, որ Կալիֆորնիան ներկայացնող դեմոկրատ սենատոր Բարբարա Բոքսերը համաձայնել է հետաձգել լսումները, սակայն չի նշել, թե ինչպես է քվեարկելու: «Վարչակազմը պետք է փոխի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Ցավոք, Հոգլանդը հայտնվել է այս իրադրության կիզակետում, եւ ես ավելին եմ խոսելու այս ամենի մասին, երբ սեպտեմբերին դրվի այս պաշտոնում Հոգլանդին հաստատելու հարցը», - նշել է սենատոր Բոքսերը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG