Մատչելիության հղումներ

Արման Սահակյանը հրաժարական է ներկայացրել


Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, Արման Սահակյանը այսօր ազատվել է Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Արման Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե հրաժարական է ներկայացրել, քանի որ հոկտեմբերին մտադիր է առաջադրվել Աջափնյակի թաղապետի թեկնածու:

Արման Սահակյանը մասնակցել էր թաղապետի նախորդ ընտրություններին եւ պարտվել Արծրուն Խաչատրյանին:

«Չեմ գտնում, որ պարտվել եմ այն ժամանակ: Այն ժամանակ եղել են կեղծիքներ: Հիմա եւս ուզում եմ ուժերս փորձել եւ կարծում եմ, որ այս անգամ միանշանակ հաղթելու եմ», - ասաց Արման Սահակյանը:

Արման Սահակյանը Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդին է:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG