Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել ամենաբարձր կարգավիճակը, սակայն Հայաստանը հակամարտության կարգավորման հնարավորություն չի տալիս», - այսօր Բաքվում Թաթարստանի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն:

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Ռասիզադեն նշել է, թե «Ղարաբաղը Ադրբեջանի ամենամեծ խնդիրն է, ադրբեջանցիները չեն բնակվում ոչ միայն Ղարաբաղում, այլեւ գրավյալ մյուս տարածքներում»:

«8 միլիոն բնակչությամբ երկրի համար 1 միլիոն փախստականը շատ մեծ թիվ է: Փախստականների նման քանակը կարող է չանհանգստացնել միայն 1 միլիարդից ավելի բնակչություն ունեցող Չինաստանին», - շեշտել է Ադրբեջանի վարչապետը՝ ավելացնելով, թե հաջորդ տարվա վերջին նախատեսվում է ամբողջովին ազատվել «վրանային քաղաքներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG