Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում Հայաստանը 75 միլիոն դոլարի օգնություն է ստացել


1993 թվականից ի վեր Հայաստանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում ստացել է 75 միլիոն դոլարի օգնություն: Այս մասին այսօր հայտնեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ընդունելով ծրագրի գործադիր տնօրեն Ջեյմս Մորիսին:

13 տարվա ընթացքում այս ծրագրով տրամադրված 134 տոննա մարդասիրական պարենից օգտվել է մոտ 200 հազար կարիքավոր:

Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, վարչապետը խնդրել Ջեյմս Մորիսին հնարավորության դեպքում որոշակի աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ որոշ բնակավայրերում այս տարի արձանագրված երաշտի հետեւանքները մեղմելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG