Մատչելիության հղումներ

logo-print
Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն բավարար է գնահատել վիրահատությունից հետո իր առողջական վիճակը եւ հայտարարել, որ «Կուբան ընթանում է ճիշտ ուղիով», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Կուբայի յուրահատուկ իրավիճակում՝ կայսրության (ԱՄՆ-ի) արդեն հայտարարված մտադրությունների պատճառով, իմ առողջականի մասին տեղեկատվությունը դառնում է պետական գաղտնիք, որի մասին չի կարելի անընդհատ խոսել, եւ հայրենակիցները պետք է դա հասկանան», - ասված է Կուբայի առաջնորդի՝ ազգային հեռուստաընկերթյան եթերում հեռարձակված ուղերձում:

Ֆիդել Կաստրոն, որի 80-ամյակը լրանում է օգոստոսի 13-ին, Կուբայի առաջնորդն է 1959 թվականի փետրվարից: Երկուշաբթի օրը տարած վիրահատության պատճառով Կաստրոն իր պաշտոնավարման 47 տարիների ընթացքում առաջին անգամ ստիպված էր փոխանցել երկրի կառավարման ղեկը եղբորը՝ Կուբայի պաշտպանության նախարար, 75-ամյա Ռաուլ Կաստրոյին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG