Մատչելիության հղումներ

Այսօր վաղ առավոտյան թեժ մարտեր են ծավալվել Լիբանանի արեւելքում՝ Բաալբեկ հինավուրց բնակավայրի մոտակայքում:

Իսրայելցի դեսանտայինների հարձակման եւ օդային հարվածների արդյուքում զոհվել է մոտ 20 մարդ, «Հըզբոլահ»-֊ի մի քանի զինյալ ձերբակալվել է:

Միաժամանակ այսօր «Հզբոլահ»-֊ը Լիբանանի տարածքից մոտ 40 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Արեւմտյան գործակալությունների վկայությամբ՝ տուժածներ չկան:

Եերքշաբաթյա ռազմական գործողությունների ընթացքում Լիբանանում զոհվել է մոտ 650 մարդ, Իսրայելում ՝ 55 մարդ:

«Ասոշիեյթեդ փրես»֊-ը Թեհրանից այսօր հաղորդել է, որ Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին հավաստիացրել է, որ իր երկիրը սատարում է «Հըզբոլահ»-֊ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG