Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին մեկնում է Լեհաստան


Այսօր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մեկնում է Վարշավա, որտեղ հանդիպելու է Լեհաստանի բոլոր ղեկավարների հետ:

Քննարկումների գլխավոր թեման Եվրամիությանը եւ ՆԱՏՕ֊-ին Վրաստանի հնարավոր անդամակցությունն է լինելու՝ հայտնել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Անջեյ Կրավչիկը:

«Իհարկե, մենք հասկանում ենք, որ դա բազմամյա գործընթաց է»,֊ - ասել է լեհ պաշտոնյան:

Նրա վկայությամբ՝ Սահակաշվիլիի այցի ընթացքում քննարկվելու է նաեւ քաղաքական իրավիճակը Սեւծովյան ավազանում եւ Հարավային Կովկասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG