Մատչելիության հղումներ

Պեկինում հրապարակվել է այն 50 օտարերկրացիների ցուցակը, որոնք ամենամեծ ազդեցությունն են ունեցել Չինաստանի վրա


Չինաստանի գիտությունների ակադեմիայի անդամները կազմել են այն 50 օտարերկրացիների ցուցակը, որոնք ամենամեծ ազդեցությունն են ունեցել Չինաստանի վրա վերջին մոտ 150 տարվա ընթացքում, հաղորդում է ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ը:

Ցուցակում ընդգրկված են խորհրդային առաջնորդները՝ Լենինը, Ստալինը, Խրուշչովը եւ Գորբաչովը, ինչպես նաեւ ֆրանսիացի փիլիսոփա Ժան Ժակ Ռուսոն, ռուս գրող Մաքսիմ Գորկին, Կառլ Մարքսը, Զիգմունդ Ֆրոյդը, Չարլզ Դարվինը, «Մայքրոսոֆթ»֊-ի հիմնադիր Բիլ Գեյթսը եւ նույնիսկ ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը:

Չինացի գիտնականները գտնում են, որ հենց վերջին 150 տարում են Չինաստանում կատարվել ամենաբուռն ու սրընթաց փոփոխությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG