Մատչելիության հղումներ

Բաբկեն Արարքցյան. «Ստեղծված իրավիճակը հանդուրժելը կարող է բերել ճակատագրական հետեւանքների»


Հայաստանի Ազգային Ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը գտնում է, որ այսօր Հայաստանում կա ազատական ուժերի կարիքը, եւ նրանք պետք է կարողանան միավորվել:

«Ազատականները հեշտ են տրոհվում, որովհետեւ յուրաքանքչյուրն ունի սեփական կարծիքը, որը չի փոխում: Սակայն հուսով եմ, որ նրանց մեջ կգտնվեն իսկապես խելոք նարդիկ, որոնց կհաջողվի միավորվել, քանի որ ստեղծված իրավիճակը հանդուրժելը կարող է բերել ճակատագրական, անդարձելի հետեւանքների», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բաբկեն Արարքցյանը:

Իշխանական ճամբարում ընթացող զարգացումները նա անվանեց «պայքար ճամպրուկների միջեւ»: «Հետաքրքիր չէ՝ ո՞վ է հաղթելու, երբ պայքարող կողմերը նույն տեսակն են՝ գաղափարազուրկ եւ արհեստածին»:

«Երբ մենք կորցրինք իշխանությունը, գնացինք մեր տները, սկսեցինք գիրք կարդալ, շարունակել մեր գործը: Ներկայիս իշխանությունները կորցնելու շատ բան ունեն, եւ պետք է պայքարեն դրա համար, ամեն ինչ անեն՝ ապրիլի 13 եւ դրանից ավելին», - պնդում է նախկին խոսնակը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ըստ Բաբկեն Արարքցյանի, հիմնախնդիրը կարող է լուծել միայն ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը: «Այս իշխանությունները ի վիճակի չեն այդ հարցը լուծել»:

Նախկին խոսնակը նաեւ ասաց, թե իրեն հայտնի էր՝ ինչ տարբերակ էր առաջարկվում 1997 թվականին: Այսօր հնարավոր հանրաքվեի շուրջ ոգեւորությունը նրան հասկանալի չէ: «Նախ բոլորովին պարզ չեն այդ հանրաքվեի իրավական հիմքերը, եւ ավելի անհասկանալի է մինչեւ հանրաքվեն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:

«Հայաստանի առաջին նախագահը հանդես եկավ ժողովրդի առջեւ հոդվածով եւ ցույց տվեց ճանապարհը, որն ինքն է պատկերացնում: Այսօրվա իշխանությունները դա անելու կամք եւ համարձակություն չունեն», - եզրափակեց Բաբկեն Արաքցյանը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG