Մատչելիության հղումներ

Հայ փախստականների շահերը պաշտպանող կազմակերպությունը դիմել է Մինսկի խմբի համանախագահներին


«Մինսկի Խմբի համանախագահների կողմից առաջարկված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման եւ ոչ մի տարբերակ չի պարունակում Ադրբեջանական ԽՍՀ-ից եւ Նախիջեւանից բռնագաղթած հայ փախստականների ոտնահարված իրավունքների վերականգնման, ադրբեջանական իշխանությունների կողմից նրանց հասցված նյութական ու բարոյական ուղղակի եւ անուղղակի վնասների փոխհատուցման որեւէ ակնարկ»,֊ - ասված է «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հասցեագրված նամակում:

«Կարծում ենք, որ եթե հայ փախստականներին շնորհվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիություն եւ սեփականության իրավունքով նրանց տրվեն Լեռնային Ղարաբաղի հռչակման տարածքից դուրս, սակայն ներկայումս նրա իրավատիրույթում գտնվող հողերը, ապա դա մասամբ կարող է լուծում տալ հայ փախստականների խնդրին»,֊ - ասված է նամակում, որը ստորագրել են փախստականների հարցերով զբաղվող 8 կազմակերպություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG