Մատչելիության հղումներ

Լիբանանում զոհվել է ավելի քան 200 երեխա


ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) օգնության ծրագրերի ղեկավար Դեն Թուլը այսօր հայտարարել է, թե իսրայելյան օդուժի կողմից Լիբանանի բնակավայրերի ռմբակոծությունից զոհվել է ավելի քան 200 երեխա:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, Իսրայելի եւ «Հըզբոլահ»-ի միջեւ ռազմական գործողությունների արդյունքում միայն Լիբանանում զոհվել է 620 մարդ, եւս 3200-ը՝ վիրավորվել է: Նրանց մեկ երրորդը երեխաներ են: Ըստ Թուլի, Լիբանանում երեխաներին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար կպահանջվի շուրջ 20 միլիոն եվրո:

Իսկ բրիտանական «Գարդիան» թերթի փոխանցմամբ, Իրայելում ռազմական դատարանի կողմից ազատարկման է դատապարտվել է առաջին իսրայելցի զինվորականը, որը հրաժարվել է մասնակցել ռազմական գործողություններին Լիբանանի հարավում: Ըստ թերթի, իրենց դատավճռին են սպասում եւս 10 զինվորականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG