Մատչելիության հղումներ

Ըստ նրա, տեղի հայ համայնքն ամեն կերպ փորձում է օժանդակել Լիբանանի հարավային շրջանների փախստականներին: «Այս օրերին հայկական կազմակերպությունների գրասենյակներն ու եկեղեցիները լեփ լեցուն են գաղթականներով: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի օգնենք այդ մարդկանց», - ասաց «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:

Այն հարցին, թե որքա՞ն հայեր են այս օրերին հեռացել Լիբանանից, Ահարոն Շխրդանյանը պատասխանեց, որ նրանց թիվն այնքան էլ մեծ չէ: Ըստ նրա, հեռանում են հիմնականում երկքաղաքացիները:

Տեղի հայկական թաղամասերի անվտանգությունը ապահովելու համար լիբանանահայերը զինված պարեկային խմբեր են կազմել, որոնք ամբողջ օրը հերթապահություն են իրականացնում:

Ահարոն Շխրդանյանը նշեց նաեւ, որ արդեն իսկ խանութներից անհետանում են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք կաթն է, հանքային եւ զովացուցիչ ըմպելիքները: «Եթե այսպես շարունակվի, հնարավոր է նաեւ, որ սով սկսվի», - նշեց «Արարատ» օրաթերթի խմբագրապետը:


Նարեկ Գալստյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG