Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում այսօր հայտարարել է, թե գոհ է Երեւանում եւ Ստեփանակերտում կայացած բանակցությունների արդյունքներից: Ըստ նրա՝ «ղարաբաղյան հակամարտությունը 2007 թվականի առաջին կեսում լուծելու հնարավորորթյունները բավական բարձր են»:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից «Ռեգնում»-ին հայտնել են, որ կայացել են Մեթյու Բրազայի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բացի այդ, ամերիկացի դիվանագետը հանդիպել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» Նիզամի Բահմանովի հետ:

Մեթյու Բրայզան նաեւ հայտնել է, որ չորեքշաբթի օրը մեկնելու է Փարիզ՝ տարածաշրջան իր այցի արդյունքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեի եւ Յուրի Մերզլյակովի հետ քննարկելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG