Մատչելիության հղումներ

Սերգեյ Մարկեդոնով. «Ադրբեջանին թույլ չեն տա պատերազմ սկսել Ղարաբաղում»


«Ադրբեջանին թույլ չեն տա պատերազմ սկսել Ղարաբաղում», - համոզված է Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը:

«Եվրոպան, ԱՄՆ֊-ը եւ Ռուսաստանը միանշանակ դեմ կլինեն Ադրբեջանի ագրեսիային: Եթե սրան ավելացնենք Բաքու֊ - Թբիլիսի - ֊Ջեյհան նավթատարի գործոնը, պարզ կդառնա, որ Ղարաբաղի համար պատերազմ Ադրբեջանը հաստատ չի սկսի: Թույլ չեն տա»,֊ - կարծում է ռուսաստանցի վերլուծաբանը:

«Ներխուժումը Ղարաբաղ կնշանակի երկարատեւ արյունալի պատերազմ, որում Ադրբեջանը կարող է պարտվել», - փաստել է Մարկեդոնովը՝ հավելելով, որ Ղարաբաղի անվտանգության գոտին ամուր պաշտպանված տարածք է:

«Այստեղ նաեւ այլ կարեւոր պահ կա: Հանգուցյալ Հեյդար Ալիեւը Արեւմուտքում Ադրբեջանի՝ որպես տուժած երկրի իմիջ է ստեղծել: Եվ հիմա, եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, այդ իմիջը վայրկենապես կվերանա»,֊ - եզրափակում է Սերգեյ Մարկեդոնովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG