Մատչելիության հղումներ

Նաիֆ Ալիբեյօղլու. «Թուրքիայի ապագան Կենտրոնական Ասիան եւ Կովկասն են»


Ինչպես տեղեկացնում է Turkish Daily News թերթը, Կարսի քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն հետեւողական եւ դժվարին պայքար է մղում ազգայնականների դեմ՝ 1993 թվականից ի վեր փակված թուրք-հայկական սահմանը վերաբացելու համար:

Ալիբեյօղլուն գտնում է, որ Հայաստանի հետ սահմանի վերաբացումը ոչ միայն շրջանի տնտեսության առողջացմանն ուղղված քայլ կլինի, այլեւ «ճեղքում կլինի թուրք արտահանողների համար, ովքեր երազում են հասնել Կենտրոնական Ասիայի եւ այլ շուկաներ»:

Ըստ թերթի, Կարսը, որի բնակչության շուրջ 70 տոկոսը լքել է քաղաքը վերջին երկու տասնամյակներում, ներդրումներ հրապուրելու քիչ հնարավորություններ ունի:

«Պետության կողմից ներդրումների ժամանակը վաղուց անցել է», - ասում է քաղաքապետ Ալիբեյօղլուն, որն իր համաքաղաքացիներից շատերի նման, Կարսի վերածնունդը կապում է Հայաստան - Թուրքիա սահմանի վերաբացման հետ. - «Թուրքիայի ապագան Կենտրոնական Ասիան եւ Կովկասն են: Ցավոք, մենք զիջել են այդ դիրքերը ամերիկացիներին եւ ռուսներին»:

Turkish Daily Նews-ը տեղեկացնում է, որ սեպետեմբերի 15-ից 17-ը Կարսը հյուրընկալելու է Կովկասի մշակույթների երրորդ փառատոնը, որին նախատեսվում է նաեւ Հայաստանի պատվիրակության մասնակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG