Մատչելիության հղումներ

Էռնեկյանը դեղատների ցանց է գնել


«Զվարթնոց» օդանավակայանի հավատարմագրային կառավարումը ստանձնած «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության ղեկավար, արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը գնել է Ուրուգվայի խոշորագույն՝ «Սան Ռոքե» դեղատների ցանցը:

Էռնեկյանի ներկայացուցիչ Արամ Չուլջյանը նշել է, որ ընկերությունը մեծ ավանդ ունի Ուրուգվայի տնտեսության մեջ, եւ գործարքից հետո դեղատներում վաճառվելու են միջազգային համբավ ունեցող դեղամիջոցներ: Գործարքի գինը չի հաղորդվում, սակայն տեղի մամուլը նշում է, որ խոսքը միլիոնների մասին է:

Արգենտինական մամուլը նշում է, որ վերջերս Էդուարդո Էռնեկյանը «բաժնետոմսեր՝ պարտքի դիմաց» համաձայնագիր է կնքել Արգենտինայի իշխանությունների հետ՝ պետությանը փոխանցելով իրեն պատկանող «Աէրոպորտոս Արգենտինա» ընկերության բաժնետոմսերի 35 տոկոսը:

Մեկնաբանները կարծիք են հայտնում, որ սա շատ հեռատես քայլ էր Էռնեկյանի կողմից, քանի որ, լարված հարաբերություններ ունենալով Արգենտինայի նոր իշխանությունների հետ, Էռնեկյանը այս գործարքով դառնում է պետության գործընկերը:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG