Մատչելիության հղումներ

logo-print

Յուրմալայում դեռ լռում են, իսկ առաջին «Հայսուպերսթար»-ի անունը հայտնի է


Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Ամյանը Յուրմալայում երգեց հայ հեղինակի գրած իտալերեն երգը՝ Հայկոյի գործիքավորմամբ: Երեկ առաջին անգամ ժյուրին Ռազմիկին բավական բարձր գնահատականներ շնորհեց: Նախորդ երկու օրերին Ռազմիկը վերջին հորիզոնականներում էր, ինչը հարուցել էր նրա պրոդյուսերի՝ Նադեժդա Սարգսյանի զայրույթը, թե «մրցույթը դարձյալ անարդար է»:

«Հայեր» համույթի երգչուհի Նելլի Պողոսյանը, ով ձայնակցել է Ռազմիկին, Յուրմալայից հեռախոսով հաղորդեց, որ առաջին տեղի հույսեր չկան. - «Մեր հաշվարկներով, Ռազմիկը հավանաբար 10-րդ հորիզոնականում կհայտնվի»:

Ինտերնետային քվեարկության նախնական արդյունքներով, Ռազմիկ Ամյանը հինգերորդ հորիզոնականում է, մինչդեռ հեռախոսային հաղորդագրություններով քվեարկությունը Հայաստանի օգտին է. Ամյանը առաջին հորիզոնականում է, ուստի չի բացառվում, որ նրան կշնորհվի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը:

Ռազմիկի երեկվա ելույթի ժամանակ ռեժիսորները պարբերաբար Ալլա Պուգաչովային էին ցուցադրում, ով հիացական հայացքով մի քանի անգամ օդային համբույրներ ուղարկեց Հայաստանը ներկայացնող մասնակցին:

Մինչ Յուրմալայում դեռ գաղտնի են պահում հաղթողի անունը, երեկ Երեւանում մեկ այլ երաժշտական մրցույթ իր կիզակետին հասավ: Մեկ շաբաթով երկարացված ժողովրդական քվեարկության արդյունքներով, Աննա Ավետյան - Սուսաննա Պետրոսյան թեժ պայքարում «Հայսուպերսթար»-ի կոչումը բաժին հասավ 17-֊ամյա երեւանցի Սուսաննային:

Նախագծի պրոդյուեր Էրիկ Անթառանյանը Սուսաննային լուրջ խոստումներ է տալիս. - «Շուտով կսկսվեն առաջին «Հայսուպերսթար»-ի առաջին տեսահոլովակի նկարահանումները»:

Վաճառքի կհանվի նաեւ Աննա Ավետյանի ձայներիզը:


Կարլեն Ասլանյան

(Լուսանկարում՝ առաջին «Հայսուպերսթար» Սուսաննա Պետրոսյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG