Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Բաքվում եւ Երեւանում քննարկել է գրավյալ տարածքներում հրդեհների հարցը եւ գտնում է, թե անհրաժեշտ է հասնել նրան, որ այդ «անվերահսկելի իրավիճակն այլեւս չկրկնվի»:

«Այդ խնդիրը վերաբերում է երկու կողմերին: Չնայած հակամարտության բնույթին եւ դրա հետ կապված խնդիրներին, կարծում եմ, կողմերը պետք է շահագրգռված լինեն հրդեհների դեմ պայքարի համատեղ կազմակերպության ստեղծմամբ: Իհարկե, դրա համար կպահանջվի միջազգային որոշ օգնություն» - ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը ասել է Պիտեր Սեմնեբին:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ համատեղ կազմակերպության ստեղծման հարցը հետագայում կքննարկվի, քանի որ «կա նման անհրաժեշտություն». - «Դա նաեւ կարող է լինել կողմերի միջեւ որոշակի շփումներ եւ վստահություն ստեղծելու միջոց մի տարածքում, որտեղ նրանք ապագայում պետք է միասին ապրեն եւ աշխատեն»:

Արձագանքելով Սեմնեբիի առաջարկին, Ադրբեջանի արտգորնախարարության խոսնակ Թահիր Թաղիզադեն «Թրենդ»-ին ասել է, թե «Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ հրդեհների հետեւանքների վերացման գործում»:

«Ադրբեջանը կարեւոր է համարում այս խնդիրը՝ հասկանալով տարածաշրջանի համար աղետալի էկոլոգիական հետեւանքները, եւ պատրաստ է այդ ուղղությամբ հայկական կողմի հետ համատեղ ջանքեր գործադրել», - շեշտել է Թաղիզադեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG