Մատչելիության հղումներ

logo-print
Երեկ փակվել է Բագրատաշենի շուկան: Գյուղի բնակիչներն ի նշան բողոքի արգելափակել են Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը:

«Ժողովուրդը այստեղ բերում էր իր բանջարեղենը, ով ինչ ուներ, դրանով էր վաստակում մի կտոր հացը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց տիկին Էմման, ով ներկայացավ որ Բագրատաշենի բնակիչ: - «Մինչեւ առավոտյան 5֊-ը ժողովուրդը կանգնեց ու մաքսատան մոտ փակեց Հայաստանից Վրաստան տանող ճանապարհը: Առավոտյան եկան մոտ 30 ոստիկաններ եւ ուժով, մարդկանց հրելով բացեցին ճանապարհը»:

Հայաստանի մաքսային կոմիտեի խոսնակ Նելլի Մանուչարյանը այսօր հաստատեց, որ Բագրատաշենում գիշերը բողոքի ցույց է տեղի ունեցել՝ հավելելով, որ Բագրատաշեն ֊- Սադախլո համատեղ շուկան փակվել է դեռեւս ապրիլից՝ վրացական կողմի առաջարկությամբ:

«Ապրիլի սկզբին Վրաստանի մաքսային դեպարտամենտի ղեկավարը եւ Հայաստանի մաքսային կոմիտեի նախագահը հայ֊-վրացական մաքսակետում հանդիպեցին, շրջեցին շուկայում, խնդիրներ քննարկեցին, վրացական կողմը հայտնեց, որ նպատակահարմար չի գտնում սահմանի վրա նման շուկայի գոյությունը: Մի քանի օր անց Վրաստանի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ իր տարածքում Սադախլոյի շուկան փակվում է: Ապրիլի 12-ին Հայաստանի մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը Երեւանում հայտարարեց, որ համատեղ շուկան այլեւս չի գործելու՝ վրացական կողմի նախաձեռնությամբ»:

«Այն, ինչի փակման դեմ բողոքում են բնակիչները, Բագրատաշենի մոտ նախկին ավտոկանգառի տարածքում դրանից հետո ինքնաբուխ գոյացած շուկան է»,֊ - ասաց Նելլի Մանուչարյանը՝ հավելելով, որ մաքսային վարչության պատշոնական արձագանքն այս առիթով կփոխանցի չորեքշաբթի օրը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG