Մատչելիության հղումներ

Այսօր լիբանանցիները ազգովի սգում են կիրակի օրը երկրի հյուսիսում գտնվող Քանա գյուղի բնակիչների մահը: Իսրայելյան ուժերի իրականացրած ռմբակոծության արդյունքում այդ գյուղում զոհվել է ավելի քան 50 մարդ, որոնցից շատերը կանայք եւ երեխաներ էին:

Ողբերգությունից հետո Իսրայելը 48 ժամով դադարեցրել է ռմբակոծությունները: Երուսաղեմում գտնվող ԱՄՆ-֊ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը այսօր հույս է հայտնել, որ հրադադարը վերջ կդնի երկու շաբաթ տեւած ռազմական գործողություններին Իսրայելի եւ «Հըզբոլահ» խմբավորման միջեւ:

Կիրակի օրվա դրությամբ Լիբանանում զոհվածների թիվը հասել է 750-ի:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG