Մատչելիության հղումներ

logo-print

Հայերը ամենադժբախտ ազգերից են


Հայաստանի բնակիչները աշխարհում ամենադժբախտներից են. այդ են վկայում Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի ուսումնասիրության անցած շաբաթավերջին հրապարակված արդյունքները:

«Երջանկության ցուցակում» Հայաստանը 178 երկրների շարքում 172-րդ տեղում է:

Երջանկության աստիճանը որոշվել է մի քանի ցուցանիշով՝ առողջություն, հարստություն, կրթության մատչելիություն, ինքնության զգացողություն, բնության գեղեցկություն եւ այլն:

«Երբ մարդկանց հարցնում ես՝ արդյո՞ք երջանիկ են նրանք, այն երկրների բնակիչները, որտեղ առողջապահությունը բարձր մակարդակի է, ներքին համախառն արդյունքը մեկ շնչի հաշվով՝ մեծ, իսկ կրթությունը՝ բոլորին հասու, շատ ավելի են հակված պատասխանելու, որ իրենք երջանիկ են»,֊ - «Ֆրանսպրես»-֊ին ասել է ուսումնասիրության հեղինակ, հոգեբան Ադրիան Ուայթը:

Ադրբեջանցիները եւ վրացիները հայաստանցիներից ավելի երջանիկ են զգում իրենց եւ զբաղեցնում են համապատասխանաբար 144֊-րդ եւ 169-֊րդ տեղերը:

Աշխարհի ամենաերջանիկ ժողովուրդը դանիացիներն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG