Մատչելիության հղումներ

Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, իսրայելյան ուժերի եւ «Հըզբոլահ» խմբավորման միջեւ ծավալված ռազմական գործողությունների արդյունքում Լիբանանում զոհվել է 456 մարդ:

Իսրայելյան աղբյուրները պնդում են, որ նրանցից 200֊-ը «Հըզբոլահ»֊-ի անդամներ էին: «Հըզբոլահ»-ը ընդունում է ընդանենը 31 անդամի կորուստը: Իսրայելում մինչ այսօր զոհվել է 51 մարդ:

Այսօր իսրայելյան օդուժը կրկին հուժկու հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում, ինչի արդյունքում զոհվել է 11 մարդ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյրը այսօր Վաշինգտոնում ԱՄՆ֊-ի նախագահ Ջորջ Բուշին հետ քննարկելու է Լիբանանում ստեղծված կացությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG