Մատչելիության հղումներ

logo-print

Ռուբեն Հայրապետյան. «Ունենք երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց մեծ ապագա է սպասում»


«Մենք ունենք երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց մեծ ապագա է սպասում»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Նա հայտնեց, որ այժմ բանակցություններ են վարվում արտասահմանցի 15 մարզիչների հետ, ովքեր կարող են դառնալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ:

Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ օգոստոսի 2-֊ին իր հրավերով Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, ՖԻՖԱ-֊ի եւ ՈւԵՖԱ֊-ի գործադիր կոմիտեի անդամ Միշել Պլատինին, որը կմասնակցի արհեստական խոտածածկով փոքր դաշտերի բացման հանդիսավոր արարողություններին:

«Պլատինին փայլուն անձնավորություն է, մենք 6 տարի ջերմ, ընկերական հարաբերություններ ենք պահպանում: Նա առաջին անգամ է ժամանում Հայաստան, հաջորդ անգամ, հավանաբար, կգա ընտանիքով»,֊ - ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

Ռուբեն Հայրապետյանը նաեւ հայտնեց, որ առաջիկ օրերին ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստում քննարկվելու է Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ադրբեջան հադիպումների անցկացման վայրը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG