Մատչելիության հղումներ

Կվիցիանիի գտնվելու վայրի մասին տեղեկության համար 57 հազար դոլար է խոստացվել


Վրաստանի ներքին գործերի նախարարությունը 57 հազար դոլար է խոստացել նախագահի նախկին ներկայացուցիչ Էմզար Կվիցիանիի գտնվելու վայրի մասին տեղեկության համար:

Վրաստանի իշխանությունները ենթադրում են, որ Կվիցիանին, ով իր գլխավորած ջոկատով մի քանի օր առաջ ըմբոստացել էր Կոդորի կիրճում, թաքնվում է սարերում: Կվիցիանին հայտարարել էր, թե պաշտպանում է տեղացի սվանների իրավունքները:

Վրացական ստորաբաժանումները ավարտում են իրենց գործողությունները Կոդորի կիրճում, որտեղ գտնվում է Կվիցիանիի ջոկատը: Վրացական աղբյուրների հաղորդմամբ՝ գործողությունների ընթացքում սպանվել է մի կին, վնասվել է Վրաստանի ներքին գործերի նախարարությանը պատկանող երկու ուղղաթիռ եւ առգրավվել է մեծ քանակությամբ զենք:

Ըստ որոշ աղբյուրների, Կվիցիանին վիրավորվել է, սակայն նրա քույրը հերքել է այդ տեղեկությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG