Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը Հայաստանի կառավարությունը որոշեց պահուստային ֆոնդից 20 միլիոն դրամ (շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար) հատկացնել առողջապահության նախարարությանը՝ բժշկական պարագաներ ձեռքբերելու եւ Լիբանան ուղարկելու նպատակով։

«Ձեռք են բերվել դեղամիջոցներ եւ անհրաժեշտ պարագաներ», - կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը: - «Մենք հիմա փորձում ենք այսօրվա Հալեպ մեկնող ինքնաթիռով այդ ամբողջը տեղափոխել Հալեպ, որպեսզի այնտեղ մեր դիվանագետները դա փոխանցեն ՄԱԿ-ի մարդասիրական ծառայությանը, որը կտնօրինի այդ օգնությունը»:

Ղարիբջանյանը տեղեկացրեց նաեւ, որ գալիք գիշեր «Արմավիա»-ի ինքնաթիռը կկատարի 5-րդ թռիչքը՝ Հալեպից Երեւան տեղափոխելով մերձավորարեւելյան պատերազմական գործողություններից տուժած 109 անձանց, որոնց 20 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են։

«Ընդհանուր առմամբ Լիբանանից տեղափոխվածների թիվը կհասնի 642ի», - փոխանցեց Ղարիբջանյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG