Մատչելիության հղումներ

Կարս-֊Ախալքալաք֊-Թբիլիսի-֊Բաքու երկաթուղու կառուցման ծրագրի վերջնական տարբերակը, Թուրքիայի խնդրանքով, որոշվելու է օգոստոսի վերջին:

«Դա, սակայն, վերաբերում է միայն նախագծմանը նախորդող աշխատանքներին: Ծրագրի իրական նախագծումը սկվելու է երկաթուղու ֆինանսավորման հետ կապված բոլոր հարցերի հստակեցումից հետո», - այսօր Աստանայում նշել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Իրակլի Չոգովաձեն:

Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարներն այսօր հանդիպել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ քննարկելու Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման հետ կապված հարցերը: Հուլիսի կեսերին նախատեսված հանդիպումը հետաձգվել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսը երկաթուղու շինարարությանը ամերիկյան ընկերությունների մասնակցությունը արգելող որոշում ընդունեց:

«Վրաստանը ցանկանում է, որ ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը ներառեր ոչ միայն Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան, այլեւ հեռանկարում՝ Չինաստանը եւ Եվրոպան», - ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է Չոգովաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG